Զինվում են քաղաքացիական հագուստով անձինք.Ահազանգ (տեսանյութ)


Զինվում են քաղաքացիական հագուստով անձինք.Ահազանգ (տեսանյութ)

  • 25-04-2018 18:59:57   | Հայաստան  |  Իրավունք

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ահազանգում է, որ 2018 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:40-ի սահմաններում կազմակերպությունը քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 (Դավիթաշենում տեղակայված) զորամաս են մտել մոտ 40 քաղաքացիական հագուստով անձինք և զինված դուրս եկել զորամասի տարածքից: Կից ներկայացվել է տեսանյութը:
 
Կազմակերպությունն անհապաղ դիմել է ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ անձանց կողմից հնարավոր անօրինական գործողությունները կանխելու համար:
 
Ավելի քան հինգ ժամ անց կազմակերպությունը որևէ տեղեկություն չի ստացել ՀՀ Ոստիկանությունից և ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունից:
Կից ներկայացնում ենք տեսանյութը՝ հայտարարելով, որ այդ անձանց կողմից հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ դրսևորվող ցանկացած պատասխանատվություն կրելու են իրավապահ մարմինները:
 
Տեսանյութը աղբյուրում
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք