ԱՄՆ դեսպանի խոսքը սխալ է թարգմանվել կառավարության ներկայացված մամլո հաղորդագրության մեջ


ԱՄՆ դեսպանի խոսքը սխալ է թարգմանվել կառավարության ներկայացված մամլո հաղորդագրության մեջ

  • 25-04-2018 19:41:55   | Հայաստան  |  Քաղաքական

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է:
 
Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական