Կարճաղբյուրի գյուղապետը հերքել է իր առնչությունը ցուցարար երեխաներին ծեծելուն. ՀՔԱՎ


Կարճաղբյուրի գյուղապետը հերքել է իր առնչությունը ցուցարար երեխաներին ծեծելուն. ՀՔԱՎ

  • 25-04-2018 20:59:17   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

Այսօր՝ ապրիլի 25֊ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի գյուղապետի մարդիկ ծեծել են բողոքի գործողություններ իրականացնող երեխաներին, որոնք փակել էին ճանապարհը։
 
Քիչ առաջ Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը զանգահարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ տեղի ունեցածի հետ ինքը որևէ կապ չունի և Կազմակերպությանը հորդորել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ։
 
hcav.am
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք