Ծառայողական քննություն է նախապատրաստվում հանրահավաքին քննիչի ելույթի կապակցությամբ


Ծառայողական քննություն է նախապատրաստվում հանրահավաքին քննիչի ելույթի կապակցությամբ

  • 26-04-2018 08:52:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ հանրահավաքին ելույթ է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը, ով հայտարարել է, որ միանում է ժողովրդին։ 
 
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացվում է, որ ՀՀ Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն  Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կատարած քաղաքական հայտարարության կապակցությամբ։
 
 Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները, ուղղակի ամրագրում է, որ «Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն» և իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play