Հայոց ցեղապանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Մադրիդում


Հայոց ցեղապանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Մադրիդում

  • 26-04-2018 10:51:50   | Իսպանիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայոց ցեղապանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Մադրիդում այս օրերին տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում ապրիլի 22-ին Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու կողմից մատուցվեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագին իրենց մասնակցությունը բերեցին Մադրիդում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Շնորհք աբեղա Սարգսյանը և Մադրիդում գործող «Վերածնունդ» եկեղեցական երգչախումը, որը պատարագի ընթացում կատարեց մի շարք հայկական շարականներ:
 
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ նույն թեմայով դասախոսություն-քննարկում, որին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, ով կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման և դատապարտման համատեքստում, շեշտեց նաև նման միջոցառումների տեղեկատվական կարևոր գործառույթը:
 
Ապրիլի 22-24-ը Մադրիդում այցելուների համար բաց է «Հայոց ցեղասպանությունն` արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ֆոտոցուցադրությունը, որի նյութերը տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
 
Միջոցառումներին մասնակցում են մեծ թվով իսպանացիներ, թեմայով հետաքրքրվող հետազոտողներ, համալսարանական և ԶԼՄ շրջանակների ներկայացուցիչներ:
 
Միջոցառումները կազմակերպվել են Մադրիդի Հայ Տուն մշակութային միության, Մադրիդում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ՀՀ դեսպանության համագործակցությամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն