Հաղորդում հանցագործության մասին՝ Սերժ Սարգսյանի կողմից հանրային սեփականություն հանդիսացող գույքի և հողամասի տիրանալու վերաբերյալ


Հաղորդում հանցագործության մասին՝ Սերժ Սարգսյանի կողմից հանրային սեփականություն հանդիսացող գույքի և հողամասի տիրանալու վերաբերյալ

  • 26-04-2018 12:35:27   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
 
Հաղորդում հանցագործության մասին Սերժ Սարգսյանի կողմից
 
իշխանության յուրացմամբ հանրային սեփականություն հանդիսացող գույքի և հողամասի տիրանալու վերաբերյալ
 
 
ՀՀ կառավարության որոշմամբ «Կոնդի առանձնատների տնտեսության» 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և  շինությունները՝  սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել էր Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան չունեցող անձին սոցիալական ապահովության երաշխիք: Այս բնակարանում Սերժ Սարգսյանը և նրա ընտանիքի անդամները բնակվում են  տասնամյակներ: Այս առանձնատները կառուցվել են խորհրդային տարիներին և հանդիսացել են հանրային սեփականություն:
 
2018 թվականի ապրիլի 17-ին  Սերժ Սարգսյանը երջանիկ էր և հայտարարում էր, որ կարող են շնորհավորել իրեն, նա վերջապես Երևանում առանձնատուն ունեցավ: 
 
Լայն հասարակայնությունը` իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ան խմբակի այս որոշմանը, վերաբերվեց բացառիկ զայրույթով: Հետագա ժողովրդական արդար ցասումը ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարվել այդ բնակարանից:
 
 
Սակայն մինչ այսօր Սերժ Սարգսյանը և նրա ընտանիքի անդամները շարունակում են բնակվել այդ առանձնատնում: Մինչդեռ նրանց կողմից հազարավոր մարդկանց պատճառվել են այնպիսի վնասներ, որ մարդիկ մնացել են անօդևան և հազարավորները կարիք ունեն բնակարանի:
 
 
2018 թվականի մարտ-ապրիլ ամիսները հայ ազգի համար դարձան ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԸՆԴՎԶՄԱՆ ԱՄԻՍՆԵՐ, կարող ենք ասել ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ գործուն ընթացքի մեջ է: Եվ հաշվի առնելով, որ ոչ միայն հեղափոխության ալգորիթմն է պահանջում  անհապաղ միջոցներ ձեռնարկել ազատելու հանրային սեփականություն հանդիսացող առանձնատունը Սերժ Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից, այլ նաև օրենքը` իշխանության յուրացմամբ ձեռք բերված սեփականությունը անհապաղ պետք է ազատել և վերադարձնել սեփականատիրոջը` ժողովրդին:
 
Հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել ազատելու հանրային սեփականություն հանդիսացող տարածքը Սերժ և Ռիտա Սարգսյաններից և պատասխանատվության կանչել Սերժ Սարգսյանին և նրա խմբակի անդամներին՝ իշխանության յուրացմամբ ուրիշի գույքին տիրանալու դեպքի առթիվ:
 
 
 
Կից ներկայացվում է հետևյալ հղումը.
 
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1901750523224469/
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play