Արմեն Սարգսյանը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը


Արմեն Սարգսյանը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը

  • 26-04-2018 12:50:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն