Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը. Արարատ Միրզոյան․armtimes.com


Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը. Արարատ Միրզոյան․armtimes.com

  • 26-04-2018 12:54:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապագա կառավարության ձեւավորման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուին, որն, ըստ Միրզոյանի ԱԻ նախարարի պաշտոնակատար, նախկինում ՊՆախարարի առաջին տեղակալ` Դավիթ Տոնոյանն է:
 
«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որեւէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակն արագ կարդիականացվի եւ մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։
 
Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ առհասարակ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»,- գրել է Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը