Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանրահավաքին կասի՝ ինչ են խոսել Գագիկ Ծառուկյանի հետ

26-04-2018 15:49:54   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
aravot.am. «Ազատության» թղթակցի հարցին, թե քաղբանտարկյալները ո՞ր փուլում ազատ կարձակվեն, Նիկոլ Փաշինյանը, որը քայլերթ էր իրականացնում մայրաքաղաքի փողոցներում, ասաց՝ հնարավորինս արագ. «Օր առաջ, ժամ առաջ, պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, այդտեղ երկու կարծիք չի կարող լինել»: Հստակեցնող հարցին, թե երբ որ վարչապետի պարտականությունները հասանելի լինե՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երբ որ այդ լիազորությունները հասանելի լինեն:
 


Ուղղակի, ես եւս մի քանի օր էլ պիտի խնդրեմ, որպեսզի այդ հարցերը լուծվեն»: Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը արդյոք քննարկվել է միասնական թեկնածուի հարցը, պարոն Փաշինյանն ասաց, որ երեկոյան հանրահավաքին ամեն ինչի մասին էլ կխոսի: Այն հարցին էլ, թե ինչու որոշվեց շրջափակումը դադարեցնել, Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որպեսզի այդ նույն կետերում երթեւեկությունը հնարավոր լինի եւ ակտիվիստները հետեւեն, թե արդյոք երթեւեկության մեջ առանց պետհամարանիշների մեքենաներ կա՞ն. «Եվ եթե կան, կանգնեցնեն եւ խնդրեն, որ համարանիշերը տեղադրեն եւ հետո երթեւեկեն:
 
Որովհետեւ, եթե փակում ենք, մենք չենք տեղեկանում: Այսինքն՝ պետք է երթ ապահովենք մեքենաների՝ տեսնելու համար կա՞ն այդպիսի մեքենաներ, թե՝ չէ: Եվ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկեն»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր հանրապետությունում չպետք է լինի ոչ մի հատ առանց պետհամարանիշի ավտոմեքենա. «Այսօր Երեւանում կարգուկանոնի պատասխանատուն մենք ենք, որեւէ մեկը չփորձի օգտվի առիթից եւ իր ապօրինի հակումները բարդի մայրաքաղաքի վզին, մարդկանց վզին: Չի լինելու այդպիսի բան»: 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 312 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար