Մոսկվա ժամանած Հայաստանի պաշտոնական անձանց հետ բանակցություններ չեն պլանավորվում.Դմիտրի Պեսկով

26-04-2018 16:28:42   | Ռուսաստան  |  Մամուլի տեսություն
mamul.am Կրեմլը հուսով է, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:
 


«Մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական ճանապարհով»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում բողոքի ցույցերը:
 
Ընդ որում, Պեսկովը նշել է, որ Մոսկվա ժամանած Հայաստանի պաշտոնական անձանց հետ բանակցություններ չեն պլանավորվում:
 
«Բանակցություններ կլինեն կառավարության և արտաքին գործերի նախարարության գծով»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից