«Արմավիրի» և «Նուբարաշենի» բանտերում ուժեղացված հսկողություն է.armlur.am


«Արմավիրի» և «Նուբարաշենի» բանտերում ուժեղացված հսկողություն է.armlur.am

  • 26-04-2018 16:45:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այս օրերին ուժեղացված հսկողություն է իրականացվում ԱՆ «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում:
 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բացի կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չհանելու հրամանից, նաեւ որոշում է կայացվել քրեակատարողական հիմնարկները խիստ հսկելու մասին, որ կալանավորները բունտ չանեն եւ չփորձեն փախչել: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ հրահանգ է տրվել ՔԿՀ ղեկավար կազմին մինչեւ ուշ երեկոյան մնալ ՔԿՀ-ներում եւ հսկել իրավիճակը:
 
Միայն թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն փախուստի փորձի մեկ դեպք եղել է: Կալանավորները բռնություն են կիրառել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ, խլել բանալին, դուրս եկել խցերից` փորձելով փախչել: Սակայն չեն կարողացել, քանի որ նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play