Շառլ Ազնավուրը բարեհաջող վերադարձել է Ֆրանսիա. նա այլևս հոսպիտալացման կարիք չունի


Շառլ Ազնավուրը բարեհաջող վերադարձել է Ֆրանսիա. նա այլևս հոսպիտալացման կարիք չունի

  • 26-04-2018 17:03:51   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը նախօրեին հոսպիտալացվել էր Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկը, բարեհաջող վերադարձել է Ֆրանսիա, հայտնում է gazeta.ru-ն:
 
«Պարոն Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է: Նրա մեջքը բռնվել էր, բայց հիմա նա իրեն նորմալ է զգում»,-պատմել են արտիստի ներկայացուցիչները:
 
Նրանք հավելել են, որ Փարիզում Ազնավուրին հոսպիտալացնելու կարիք չի առաջացել:
 
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգից առաջ արված փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել էր, դրա համար միջոցառումը ստիպված չեղարկվել է: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր:
 
Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը