Երևանում առանց պետհամարանիշի մեքենաներ վարելու ակցիան սկսել է ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս աշխատակիցների



26-04-2018 17:44:22   | Հայաստան  |  Հասարակություն
 


Մայրաքաղաք Երևանում առանց պետհամարանիշի մեքենաներ վարելու ակցիան սկսել է ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս աշխատակիցների: 
 
Նման հայտարարությամբ հանդես է եկել «Քայլ արա, ՄերժիրՍերժին» նախաձեռնության անդամ, SOS հաղորդաշարի համահեղինակ Հայկ Բարսեղյանը: 
 
Իր իսկ կողմից տարծված տեսանյութում նա պնդում է, որ անձամբ այսօր հետևել է առանց պետհամարանիշի երթևեկող մի մեքենայի, որին հաջողվել է կանգնեցնել: Պարզվել է, որ ղեկին ոստիկանության ծառայող է, ով պատճառաբանել է, թե շտապում է բանկ: 
 
«Պաշտոնապես հայտարարում եմ, կարող եք նաև տարածել, որ ՀՀ-ում առանց պետհամարանիշի մեքենաներով «լակոտավարի» քշելու ակցիան սկսել է ՀՀ ոստիկանությունը. դաժե ֆորմով կնստեն էդ ավտոների ռուլին»,- նկատել է նա՝ հավելելով, որ այս ընթացքում ստացել է բազմաթիվ նման տեսանյութեր, որոնք տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչու ՀՀ ոստիկանությունը չի վերահսկում երթևեկությունը և չի պատժում օրինախախտներին: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից