Իրավիճակը փոխել միայն Նիկոլ Փաշինյանն է ի վիճակի. Քաղաքագետ
26-04-2018 18:03:30 | Հայաստան | Քաղաքական
Երեկոյան Փաշինյանը ճանապարհային քարտեզ է ներկայացնելու:
Կարծում եմ` կարևոր է լինելու: Ինչպիսին էլ որ այն լինի` ոմանց համար լավ կամ ոմանց համար ոչ շատ իդեալական` անհրաժեշտ է այն պաշտպանել: Պաշտպանել անվերապահորեն: ՀՀԿ-ն դեռևս իշխանություն է, և իրավիճակը փոխել միայն Նիկոլ Փաշինյանն է ի վիճակի: Կարևոր չէ թե ով ինչ կարծիքի է լինելու, ով ինչն է լավ կամ ոչ շատ լավ համարելու: Կարևոր է, որ երկրում իշխանություն փոխվի և այն ստանձնի մի մարդ, որն ինքն է այս փոփոխության պատասխանատուն: Այլընտրանք դրան չկա: Հետևաբար պետք է պաշտպանել գործը:
Միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այսօր ունակ կատարել համակարգային փոփոխություն: Միայն նա պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը: Սա անձի խնդիր չէ, սա խնդրի հարց է: Ի ձ համար կարևոր չէ անձը: Ինձ համար կարևոր է, որ գործը հաջողվի: Եթե Փաշինյանը լինելու է հասարակական և պատմական պահանջի տակ, որ ներդնի արդար ընտրական համակարգ և արդար իշխանություն` ապա նույն արդարության պայմաններում ինքն էլ կհեռանա, երբ ժողովուրդը մի օր որոշի նրան քվե չտալ: Այդ է պատճառը, որ ես անվերապահորեն պաշտպանում եմ նրան: Բոլոր այլ կոնֆիգուրացիաներում ժողովուրդը պարտվելու է: Այլընտրանքի բացակայությունը վատ և ծանր հանգամանք է, բայց առկա իրավիճակում, այսօր` այլընտրանքը ՀՀԿ-ի իշխանություն մնալն է և Սերժ Սարգսյաի Հայաստանի առավել վատ տեսքով վերարտադրությունը:
Բոլորը դեպի Հանրապետության Հրապարակ: Բոլորը դեպի հաղթանակ: