Կնվազեցվի ՔԿԱԳ ոլորտի վարչարարությունը


Կնվազեցվի ՔԿԱԳ ոլորտի վարչարարությունը

  • 26-04-2018 19:19:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ,  առաջարկվում է   ՔԿԱԳ պետական գրանցման վկայականի վրա զետեղել արագ արձագանքման կոդ («QR kod») կամ հսկիչ համարանիշ, որը հնարավորություն կտա համացանցի միջոցով ստուգել ՔԿԱԳ պետական վկայականի իսկությունը, ինչը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը:  Ըստ հիմնավորման՝ 2018 թ. մայիսին նաև իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակցումը «էլեկտրոնային հյուպատոս» համակարգին, որի շրջանակում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում:
 
 
Այլ որոշումներ
 
Կառավարությունն ընդունել է «Հողամասի փոխանակության թույլտվություն տալու և հողամաս ամրացնելու մասին» որոշումը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թ. օգոստոսի 6-ին կնքված վարկային համաձայնագրով հաստատված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ Կոտայքի մարզում  անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք կառուցելու համար անհրաժեշտ հողամասով ապահովելու  անհրաժեշտությամբ: Արդյունքում կապահովվի անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցումը,  Հրազդանի տարածաշրջանի համայնքներում կբարձրանա անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին սահմանված դրույթները համապատասխանեցնելու համար: Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ օրենքում կատարված լրացումների  և փոփոխությունների արդյունքում ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվում է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից: 
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Կառավարության նիստի օրկարգում ընդգրկված բոլոր հա
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն