Շրջայց՝ իրազեկման, դիտարկման եւ վերահսկման նպատակով


Շրջայց՝ իրազեկման, դիտարկման եւ վերահսկման նպատակով

  • 26-04-2018 19:24:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ապրիլի 25-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի ավելի քան 60 աշխատակիցներ նախարար Ժիրայր Միրզոյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ այցելել են հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների շուրջ 70 համայնքներ:
 
Այցը նպատակ ուներ անմիջապես համայնքի բնակիչների, տեղերում գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուների և տեղական իշխանությունների ուշադրությունը հրավիրել այնպիսի կարևոր խնդիրների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսության զարգացման նոր ռազմավարությունից բխող ծրագրերի ճշգրիտ և ամբողջական իրականացումը, պարենային ապրանքների իրացման կետերում սննդամթերքի ժամկետների և պայմանների պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև անասնապահության կանոնակարգված վարման անհրաժեշտությունը:
 
Համայնքներում բոլոր երեք ուղղություններով արձանագրվել էին բազմաթիվ խախտումներ, որոնց վերացման համար համապատասխան ցուցումներ են տրվել պատասխանատու պաշտոնատար անձանց և տնտեսավարող սուբյեկտներին:
 
Սա նման ձևաչափով առաջին արշավն էր, որը կկրի շարունակական բնույթ ու կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն