Հոլանդիայի Ասեն քաղաքում ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը


Հոլանդիայի Ասեն քաղաքում ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը

  • 27-04-2011 01:56:32   | Նիդեռլանդներ  |  Քաղաքական
Ինչպես հաղորդում է ANP հոլանդական լրատվական գործակալությունը, կիրակի օրը` ապրիլի 24-ին, շուրջ հինգ հարյուր մարդ էր հավաքվել Հոլանդիայի Ասեն քաղաքում ոգեկոչելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ մասին հաղորդել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) խոսնակը: Ամենամյա ոգեկոչումը, որն այս տարի առաջին անգամվա համար համընկել է Զատկվա տոնին, տեղի ունեցավ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ` Ասեն քաղաքի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը: Ոգեկոչման արարողությունը ընդգրկում էր հոգեհանգստյան ծիսակատարություն, ելույթներ, երաժշտություն եւ ծաղկեպսակների զետեղում հուշարձանին: Հայերն ամեն տարի ոգեկոչում են 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցած երեքշաբթի օրը Հաագայի Հեթ Պլեյն հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք-ցույց եւ ոգեկոչման համերգ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play