1


1

  • 11-05-2018 15:40:53   | Հայաստան  |  Իրավունք
արգելի Պարոն Վարչապետ
Այսօր առավոտյան մի շարք ԶԼՄ-ներից տեղեկացա որ Առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում եք Սամվել Մարգարյանին, ինչը իմ և իմ գործընկերների համար զարմանալի է եթե չասեմ ավելին: Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հիշացնել.
1. Սամվել Մարգարյանը մեր պացիենտներին անվանեց կլիենտ և ցանկություն ունի, որ մենք նրանց վերաբերվենք բացառապես որպես եկամուտ բերող տարրի:
2. Մարդ, ով չունի բժշկական կրթություն և երկար ժամանակ առողջապահության ոլորտում աշխատելով ձեռք չբերեց բժշկին բնորոշ հոգեբանական և բարոյական հատկանիշներ:
3. Մարդ, ով երկար տարիներ եղել է <<Ինգո Արմենիա>> մասնավոր ապահովագրական ընկերության ֆինանսական տնօրենը և գալով պաշտոնի լուծարել է` Պետական Առողջապահության Գործակալությունը, պետական պատվերի գումարների հոսքը ուղղելով հիմնականում <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ընկերության միջոցով բուժ կազմակերպություններին: Ի միջայլոց, նաև ուշադրություն դարձրեք, թե ինչքանով է աճել <<Ինգո Արմենիա>> ընկերության պետական պատվերի ծավալը նրա և Լ. Ալթունյանի պաշտոնավարման ընթացքում: Հիշեցնեմ, որ Լևոն Ալթունյանը <<Ինգո Արմենիա>> ընկերության սեփականատերն է:
4. Մարդ, որի անգրագետ և կյանքից կտրված որոշումների շնորհիվ նաև հաղթեց մեր թավշյա հեղափոխությունը. մասնավորապես դեղատոմսերի հետ կապված խայտառակ իրավիճակը առաջացրեց հասարակ մարդկանց բուռն դժգոհությունը, որը նկատել էր նույնիսկ Կարեն Կարապետյանը:
ԵՎ վերջապես, Դուք մեզ ոգևորեցիք դուրս գալ փողոց, քաղաքացիական անհնազանդության քայլերի դիմել և հիմա առաջարկում եք, որ մեր ոլորտը ղեկավարի նախկին <<պիժոնների>> կառավարության վառ ներկայացուցիչը: Մենք ուզում ենք տեսնել թարմ, արհեստավարժ և նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած , ոլորտի առաջատար:
Այս նամակ խնդրանքը գրել եմ իմ և մեր կենտրոնի բոլոր բժիշկների անունից, նաև կարող եմ կազմակերպել ստորագրահավաք հարցնելով ամբողջ Հայաստանի բուժ աշխատողների կարծիքը այս հարցի վերաբերյալ:
Հարգանքներով ՀՀ ԱՆ Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար կ.գ.թ. Դավիթ Գրիգորյան:
Նոյյան տապան  -   Իրավունք

Քաղաքացին հաղորդել է, որ Էրեբունու ոստիկաններն իր գրպանն են գցել թմրամիջոցի երկու փաթեթ. ՀՔԾ

  • 11-05-2018 16:44:32   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
 
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 
 
Այսպես, Գ. Հ.-ն հաղորդում է տվել, որ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկություն կատարած ոստիկանն աննկատ իր բաճկոնի գրպանն է գցել թմրամիջոցի երկու փաթեթ, այնուհետև հայտարարել, թե, իբր, դրանք հայտնաբերվել են իր անձնական խուզարկությամբ:
 
Մյուս քրեական գործը հարուցվել է Երևանի բնակիչ Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող` Երևան քաղաքում գործող խանութից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները իրենից պահանջել են գողության դեպքով բողոք չներկայացնել` հայտնելով, որ տվյալ արարքը կատարած անձինք զբաղվում են մանր գողություններ կատարելով, և նույնիսկ բողոքելու դեպքում նրանք չեն կարող դատապարտվել ազատազրկման:
 
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ի. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս դատական նիստի ժամանակ հայտնել է, որ կնոջը ծեծի չի ենթարկել, այլ նման բովանդակությամբ ցուցմունք տալուն հորդորել է վարույթն իրականացրած քննիչը, ով խոստանալով իրեն քրեական պատասխանատվության չենթարկել` համոզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ, թե իբր մի քանի հարվածներ է հասցրել կնոջը:
 
Պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզի բնակչուհի Հ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր ընկերուհու դրամապանակից 4000 ՀՀ դրամ գումար է հափշտակել, սակայն ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նույն բաժնի պաշտոնատար անձն իրենից պահանջել է բացատրություն տալ, որ գողացել է 10.000 ՀՀ դրամ: Հակառակ դեպքում սպառնացել է իր նկատմամբ բռնություն գործադրել:
 
Ի դեպ, ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը գերազանցող գումարի հափշտակությունը քրեորեն պատժելի արարք է համարվում:
 
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված բոլոր դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play