Ազատազրկված անձը ներկայացրել է ոստիկանության ծառայողների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ․ նյութերն ուղարկվել են քրեական հետապնդման


Ազատազրկված անձը ներկայացրել է ոստիկանության ծառայողների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ․ նյութերն ուղարկվել են քրեական հետապնդման

  • 14-05-2018 17:36:08   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Մայիսի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի շրջանակներում ազատությունից զրկված անձն առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է ոստիկանության ծառայողների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից:
 
Պաշտպանի աշխատակազմում կազմված բոլոր նյութերը, այդ թվում՝ վնասվածքների լուսանկարները, փոխանցվել են քրեական հետապնդման մարմնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նախատեսված ընթացակարգ անհապաղ սկսելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play