«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը


«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը

  • 16-05-2018 13:53:16   | Հայաստան  |  Նոյյան Տապան TV

Մայիսի 17 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։  Հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին խորհրդական.  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է «Արցախի հարցը՝ Հայաստան - Ռուսաստան հարաբերությունների համատեքստում» թեման։    

Մայիսի 17-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Հաղորդումը վարելու է   «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։ 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play