Քաղաքացիները պետք է զինվեն համբերությամբ, որպեսզի ունքի տեղը աչքը չհանենք. Վարչապետը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները ՏԵՍԱՆՅՈՒԹ


Քաղաքացիները պետք է զինվեն համբերությամբ, որպեսզի ունքի տեղը աչքը չհանենք. Վարչապետը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 17-05-2018 14:15:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
Քաղաքացիները պետք է համբերությամբ զինվեն, որպեսզի ունքի տեղը աչքը չհանենք: 
 
Նման կոչով իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացամամբ քաղաքացիներին դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ ՀՀ ներկայիս կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, հետևաբար քաղաքացիները քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու առիթ չունեն:
 
Վարչապետի խոսքերով՝ ՀՀ-ում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար կառավարությանը պետք է հնարավորություն տրվի դրանք դասակարգել ըստ առաջնահերթության: 
 
««Իմ քայլը» նախաձեռնության ուղիղ նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը, և ուզում եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացին հաղթել է՝ անձամբ որոշելով, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետը: Երբ մենք փակում էինք ճանապարհները, համոզված էինք, որ ՀՀ-ում չկա իշխանություն, որը պատրաստ է լսել քաղաքացիներին, ապրել նրանց հոգսերով և լուծել այդ խնդիրները, և հիմա, երբ հաստատված է մի իշխանություն, որը ժողովրդի մանդատն է ստացել, ապա ճիշտն ասած առանձնակի հասկանալի չէ, թե ում ենք մենք անհնազանդություն արտահայտում հիմա, երբ փակում ենք ճանապարհները»,- ընդգծեց Ն. Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին իրենց խնդիրներն ու պահանջները ձևակերպել, առավելագույնը 3 հոգուց բաղկացած խմբեր կազմել և դիմել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play