Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը խորհրդարանում շարունակվում է


Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը խորհրդարանում շարունակվում է

  • 17-05-2018 18:44:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:
 
ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել քաղաքաշինության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսական հիմնադրամների պատասխանատուները:
 
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի փոխանցմամբ 2017թ.-ի բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացումները կազմել են 16մլդ 398մլն դրամ: Նախարարը, բացի իրականացված ծրագրերից, ներկայացրել է նաև ընթացքի մեջ գտնվող և արդեն պլանավորած նախագծերը: Նա մասնավորապես նշել է, որ 2019թ-ին նախատեսում են ավարտել Կրկժան թաղամասում  հուշահամալիրի կառուցման և  Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան ու Բագրատ Ուլուբաբյան փողոցների միացման աշխատանքները:
 
Ներկայացնելով 2017թ.-ին պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին  հատկացված գումարը՝ նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում ոլորտին հատկացվել  է 3մլրդ 681մլն 224 հազ դրամ: Կյանքի է կոչվել 25 ծրագիր:
 
Էկոնոմիկայի և արտադրական  ենթակառուցվածքների նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանը: Հաշվետվության համաձայն՝ 2017թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 3մլրդ 296հազ դրամ:
 
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2017թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել 156մլն 520հազ դրամ, կատարողականը կազմել է 93 %-ը:
 
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հաշվետվության համաձայն, հաշվետու տարվա ընթացքում 871մլն դրամի մուտք է ապահովել պետական բյուջե և նախահաշվի կատարողականը իրականացրել է 96%-ով:
 
Արցախի ներդրումային հիմնադրամի 2017թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահ Արտակ Միրզոյանը: Հաշվետվության համաձայն՝ 2017թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել 2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%:
 
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Ասրյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, 2017թ.-ին պետական բյուջեից հատկացումները հիմնադրամին կազմել են 1մլդ  724 մլն 212,8 հազար դրամ:
 
Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են զոհված զինծառայողների ընտանիքների համար  բնակարանաշինության ընթացքին, Ասկերան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցմանը, ՓՄՁ-ներին տրվող գյուղատնտեսական վարկերին, կաթիլային  և հակակարկտային համակարգերի ներդրմանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սակագներին, ժամկետանց վարկերին վերաբերող տարաբնույթ հարցեր:
 
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը կշարունակվի մայիսի 18-ին՝ ԱԺ  սոցիալական ու առողջապահության  հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
 
                                                                                    Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play