Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն. Գագիկ Սուրենյան․SHAMSHYAN.com


Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն. Գագիկ Սուրենյան․SHAMSHYAN.com

  • 18-05-2018 10:50:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Վերջին 2 օրերին գործող ցիկլոնը կորցրել է իր ուժը և հանրապետության տարածքում տեղացող անձրևները հիմնականում ընդգրկում են Հայաստանի հյուսիսային և լեռնային շրջանները։ Մայիսի 18-19-ին այդ իրավիճակը կպահպանվի, կեսօրից հետո անձրև և ամպրոպ կանխատեսվում է հիմնականում հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում։

Մայիսի 20-ից սկսած՝ Հայաստանին Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև մայիսի 25-ը ներառյալ։ Մայիսի 20-25-ը ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ։ Նշված օրերին հանրապետության առանձին շրջաններում կտեղա նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ին կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, իսկ մայիսի 20-22-ին նույնքանով կնվազի, այնուհետև կմնա անփոփոխ»,-այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը