Արմավիրում զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Արմավիրում զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • 18-05-2018 11:22:39   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
 
Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play