Պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը․ՀՔԿ


Պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը․ՀՔԿ

  • 18-05-2018 15:26:26   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը:
 
Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված և այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաև կտրած-ծակած վնասվածքներ։
 
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է այրված դիակի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Մ.Վարդանյանն է՝ ծնված 1998թ.:
 
Երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու նպատակով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
 
Դիակի ինքնությունը պարզելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակներում նախօրեին տարածել էինք նաև տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները՝ խնդրելով ճանաչողներին արձագանքել, ինչը կարճ ժամանակում տվեց իր արդյունքը:
 
Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ լուսանկարները տարածելու հարցում ցուցաբերած աջակցության համար։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play