Ամփոփվել են «Նոր անուններ» միջտարածաշրջանային հիմնադրամի կողմից անցկացվող լսումների արդյունքները


Ամփոփվել են «Նոր անուններ» միջտարածաշրջանային հիմնադրամի կողմից անցկացվող լսումների արդյունքները

  • 18-05-2018 16:39:53   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի և Մոսկվայի միջև մշակութային համագործակցության ընդլայնման ծրագրերի շրջանակում ամփոփվել են Ի. Ն. Վորոնովայի անվան «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի կողմից անցկացված երաժշտական լսումները, որին մասնակցում էր քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 23 սան:
 
Հիմնադրամի փոխնախագահ Ալեքսանդր Պետրոսյանը, շնորհավորելով բոլորին՝ ընդգծել է, որ լսումների մասնակիցները իսկապես տաղանդավոր երեխաներ էին և նրանցից շատերը հնավորություն ունեն երաժշտարվեստում դառնալու նորահայտ անուններ: Լսումների ընդհանուր ադյունքներով անվանական կրթաթոշակի է արժանացել 6 սան: Վերջիններս հնարավորություն կունենան նաև հետագայում շարունակելու հիմնադրամի հետ համագործակցությունը՝ մասնակցելով վերապատրաստման հանդիպումներին:
Նշենք, որ այս տարի նախաձեռնությունն իրականացվեց Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված 2018-2021թթ. համագործակցության ծրագրի շրջանակում՝ խթանելով երկկողմ մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն