Տեղադրվել է ֆրանսիական ևս մեկ սեյսմիկ կայան


Տեղադրվել է ֆրանսիական ևս մեկ սեյսմիկ կայան

  • 18-05-2018 16:59:00   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Օրերս ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի տարածքում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) մասնագետները հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում տեղադրեցին ևս մեկ նորագույն թվային սեյսմիկ կայան: Այն ֆրանսիացի գործընկերների կողմից ՍՊՏԾ-ին 2017 թվականին տրամադրված 6 սեյսմիկ կայաններից չորրորդն է, որ տեղադրվեց հանրապետության տարածքում: Եվս 2 կայան կտեղադրվի այս տարվա մայիս-հունիս ամիսներին:
 
ՍՊՏԾ-ն ֆրանսիական կողմից այս տարի ստանալու է սեյսմիկ սարքերի նոր խմբաքանակ` գրունտի ուժեղ շարժումների գրանցման 6 աքսելերոգրաֆ, որոնք կտեղադրվեն ՀԱԷԿ-ի շուրջ գործող ՍՊՏԾ-ի 6 սեյսմիկ դիտակետերում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play