ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում

  • 18-05-2018 17:22:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2018 թվականի մայիսի 17-ին, երկօրյա աշխատանքային այցով գտնվում  է Արցախի Հանրապետությունում:
Այցելության ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Արցախի  Հանրապետության նախագահ պարոն Բ.Սահակյանի, պետնախարար Ա.Հարությունյանի հետ: Հայկական երկրորդ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ քննարկվել են երկու պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:
 
       2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝  այս այցելությունը հերթական աշխատանքային հանդիպումն էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ: Տեղի ունեցած համատեղ նիստի ընթացքում ամփոփվել են համատեղ աշխատանքային ծրագրի արդյունքները, հստակեցվել էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի առաջիկա կարևորագույն խնդիրները:  
            
ՀՀ  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողով
Արցախի Հանրապետություն,   ք.Ստեփանակերտ
18.05.2018թ.
  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն