Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահները


Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահները

  • 18-05-2018 17:40:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 21-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
 
Մայիսի 22-ին` ժամը 08:45-ին, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: 
 
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն