ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը


ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը

  • 18-05-2018 18:41:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հայաստանի բնության պետական թանգարանը միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը և ներկայացել իր յուրօրինակ միջոցառումների ցանկով: Այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
 
Ս.թ. մայիսի 18-ից 19-ը «Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կցուցադրվի «Ակնթարթ» և «Ժամանակի շունչը» խորագրով ցուցահանդեսը։ Այսօր մեկնարկած միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել թանգարանի հանրահռչակման և հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանը՝ բարձր գնահատելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք միտված են բնության հանդեպ հոգատարության սերմանմանը։ Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ նկարիչների միության անդամ Վլադիմիր Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ համագործակցության, աջակցություն ցուցաբերելու համար։ Երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ է լինելու Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին։ Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոցի սաները։
Միջոցառման ավարտին թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոցի սաներին՝ հանձինս նրանց ղեկավար           Ա. Մադոյանին, ինչպես նաև ՀՀ նկարիչների միության անդամներ Վլադիմիր Գրիգորյանին և Ֆլորա Բաղդասարյանին։ 
Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ: 
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն