Զանգվածային թունավորման արդյունքում, կասեցվել է խոհարարական արտադրանք մատակարարող Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը


Զանգվածային թունավորման արդյունքում, կասեցվել է խոհարարական արտադրանք մատակարարող Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը

  • 18-05-2018 18:46:08   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:
 
Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: 
Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ): 
Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է:
Իրականացվող միջոցառումների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, վերահսկողական գործողություններ են իրականացվում նաև Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերքի մատակարարող «Ալկա Ֆուդ» ՍՊԸ-ում:
Արդյունքերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
 
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան  -   Հասարակություն