Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է նորանշանակ փոխոստիկանապետերին․Tert.am


Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է նորանշանակ փոխոստիկանապետերին․Tert.am

  • 19-05-2018 12:42:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ոստիկանությունում այսօր երեք նշանակում է արվել։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
 
«ՀՀ ոստիկանության պետ Վարելիյ Օսիպյանը քիչ առաջ ղեկավար կազմին է  ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։ 
 
Նրա տեղեկացմամբ՝ նշանակում եղել է նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:
 
 
 
Նշենք, որ Արտակ Կարապետյանը նախքան Շիրակի մարզային վարչության պետ նշանակվելը Վալերիյ Օսիպյանի հետ միաժամանակ աշխատել է Երևան քաղաքի վարչության վետի մյուս տեղակալի պաշտոնում: 
 
Նշենք, որ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Հունան Պողոսյանը, ով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց, Վլադիմիր Գասպարյանի մյուս տեղակալին՝ Վարդան Եղիազարյանին փոխարինել է Հովհաննես Քոչարյանը: Արտակ Կարապետյանից առաջ ԿՀԴՊ ԳՎ պետի պաշտոնը զբաղեցնում էր Ռաֆիկ Զաքարյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը