ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի․ ֆոտոշարք


ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի․ ֆոտոշարք

  • 19-05-2018 12:56:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։ 
Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ծառայության առանձնահատկությունները։  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարությանը հանձնարարել է մշտապես լինել զգոն, չտրվել որևէ սադրանքի, խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած արկածախնդրություն:
 
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գորոծողությունների համադրման շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: 
Պաշտպանության բանակի շտաբում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք շարունակում են իրականացվել հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ: Խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաև ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play