Հակառակորդը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ. ԱՀ ՊԲ

19-05-2018 13:51:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ:
Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
 


Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
 
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից