Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է․Արա Զոհրաբյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է․Արա Զոհրաբյան

  • 21-05-2018 10:52:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդար դատական ակտ:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է:
 
Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայց սա է իրական արդարադատության համակարգը կայացնելու ճանապարհը:
 
Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են:
 
Հաջորդիվ, կարծում եմ պետք է վերանայել դատավորների սոցիալական երաշխիքները: Դատավորների անկախությունը պահանջում է նաև տնտեսական անկախություն: Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, լուծել ծանրաբեռնվածության նվազեցման և դատավորների որակավորման բարձրացման հարցերը:
 
Վստահ եմ, որ անկախ դատական իշխանությունը նպաստելու է ներդրումների ավելացմանը, մարդկանց իրավունքների խախտումների նվազեցմանը և արդարության հաստատմանը:
 
Իսկ դատավորները պետք է հիշեն Ֆրենսիս Բեկոնի (1561-1626) խոսքը՝ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը:
 
ՀՀ փաստագբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play