Հայտնի են Հայաստանի հրաձգության երիտասարդական առաջնության հաղթողները


Հայտնի են Հայաստանի հրաձգության երիտասարդական առաջնության հաղթողները

  • 21-05-2018 11:01:35   | Հայաստան  |  Սպորտ

Ավարտվել է  Հայաստանի հրաձգության երիտասարդական առաջնությունը:
 
Օդամղիչ հրացան 10 մետր տղաներ 60 կրակոց վարժությունում լավագույն արդյունք գրանցեց Հայկ Բաբայանը: Աղջիկների պայքարում առաջին տեղը գրավեց Ալլա Պողոսյանը:
 
Բենիկ Խլղաթյանը և Նարե Գաբրիելյանն անգերազանցելի էին օդամղիչ ատրճանակ 10 մետր վարժությունում:
 
Վազող թիրախ, վազող թիրախ խառը վազք վարժություններում ոսկե մեդալներ նվաճեցին Գոհար Վարդանյանը և Հովհաննես Մարգարյանը:
 
ՀՀ երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց ՀովհաննեսՄարգարյանը, ով արժանացավ նաև դրամական պարգևի, որը նրան հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ