Նախկին իշխանությունները ստեղծել էին հրոսակախումբ, որը ոչնչացնում էր երկիրը. Նրանց տեղը բանտն է ՏԵՍԱՆՅՈՒԹ


Նախկին իշխանությունները ստեղծել էին հրոսակախումբ, որը ոչնչացնում էր երկիրը. Նրանց տեղը բանտն է ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 21-05-2018 18:12:25   | Հայաստան  |  Հասարակություն



 
Նախկին իշխանությունները ստեղծել էին հրոսակախումբ, որը ոչնչացնում էր երկիրը. Նրանք բոլորը հանցագործներ են, որոնց տեղը բանտն է: 
 
Այս մասին «Նոյյան Տապան» -ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը և դրանից հետո ծավալվող իրադարձություններին:
 
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընկերները պետք է հասկանան մի բան, որ նախկին ուժերին չպետք է թողնել հանգիստ գործեն իբրև օրենքների շրջանակում աշխատող մարդիկ, քանի որ դա այդպես չէ: 
 
Ա. Մանուչարյանի խոսքերով,  երբ ժողովուրդը կանգնած էր հրապարակում, նրանք (նկատի ունի ՀՀԿ-ականներին) սարսափահար մտան «մկան ծակը»: 
 
«Հին ուժերն ուշքի եկան, որովհետև ժողովուրդը հեռացավ հրապարակներից, հայտնվեցին ինչ-որ անձիք պալատներում, մինչդեռ այս ուժերի համար դա իդեալական դաշտ է, նրանք սովոր են պալատներում աշխատելուն, և միանգամից անցան իրենց գործունեությանը»,- նկատեց նա՝ անհրաժեշտություն համարելով շաբաթը գոնե մեկ անգամ ժողովուրդի մասնակցությամբ հանրահավաքների անցկացումը, որպեսզի նախկին իշխանությունները չկարողանան «ռևանշ» վերցնել: 
 
Անդրադառնալով «Սասնա ծռերին» ազատ արձակելու պահանջով Երևանում անցկացվող բողոքի ակցիաներին՝ Ա. Մանուչարյանը փաստեց, որ Հայաստանում օրենքով գործող գոնե մեկ դատավոր կամ դատախազ գոյություն չունի, հետևաբար նրանցից ակնկալել, որ կգործեն օրենքի շրջանակներում, այդքան էլ իրատեսական չէ: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն