Մայիսի 22-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում 2014թ․ հոկտեմբերի 29-ին Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը հանդես եկավ հայտարարությամբ։
ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան պետք է միջոցներ ձեռնարկի հանցագործության լիարժեք բացահայտման ,քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ:
3___ՄԻՆՉԴԵՌ___ 2014թ.-ի հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում,որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքով ,Շիրակի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով /դիտավորությամբ սպանություն/ , քննության առնված Թիվ-18120014 քրեական գործով՝ ակնհայտ են քրեական հանցավոր իրավախախտումներն ու ապօրինությունները և բացահայտ փաստ ,որ դրանք վերաբերում են ծառայողական լիազորությունները,պաշտոնական դիրքը չարաշահելու արարք կատարելուն և ավելին՝ այն կատարվել է դիտավորությամբ:
4___ԱՅՍՊԵՍ___ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որդուս սպանության վերը նշված քրեական գործի շրջանակներում տեղյակ լինելով գործով թույլ տրված հանցավոր ապօրինությունների մասին,ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ դրանք վերաբերում են.
1/.դեպքի վայրի զննության և դեպքի վայրի չպահպանման
2/.դեպքի վայրում թմրանյութի առկայության և դրա պարտակման
3/.իրեղեն ապացույցները,այդ թվում նաև սպանության գործիքները թաքցնելու
4/.դեպքին մասնակից թվով մոտ 10- մասնակիցների չհայտնաբերման
5/.տուժողին կյանքի համար վտանգավոր պայմաններում անօգնական վիճակում թողնելու և նրան սպանելուց հետո լողացնելու,հանցագործության հետքերը պարտակելու նպատակ հետապնդող անձանց գործողություններին
6/.անհապաղ կատարման ենթակա քննչական գործողությունների դիտավորությամբ չկատարմանը /թմրամիջոց,գործիք և այլն/
7/.Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մոտիվը թաքցնելուն և այն խեղաթյուրելուն
8/. Մասնակիցների,ինչպես նաև ՄԵՂԱԴՐՅԱԼԻ կողմից դեպքի վայրում գտնվելու ՝ շինծու և ինքնանպատակ հորինված պատճառին ու նպատակներին
9/.մեղադրյալի և գործով անցնող 2-վկաների հեռախոսային վերծանումները թաքցնելուն
10/.Արտյոմ Ադանալյանի դիակի առաջնային փորձաքննությամբ անհրաժեշտ լուսանկարների և սխեմաների բացակայությանը
11/.Շիրակի մարզի դատաբժշկական բաժնի փորձագետ Մանվել Մելիքյանի և ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի մի խումբ փորձագետների կողմից տրված կեղծ և թերի եզրակացությունների ձեռքբերմանը
12/.Արտյոմ Ադանալյանի սպանությունը պատվիրված լինելու և պատվիրատուի գործով ներգրավմանը
13/.Արտյոմ Ադանալյանին մեղադրյալի կողմից խմբի կազմում կատարած սպանության ակնհայտ և անառարկելի փաստերի,հագուստների վրա առկա թվով 8-վնասվածքների և մարմնական թվով 2-վնասվածքների անհամապատասխանությանը
14/.ոմն Հովհաննես Թոփչյանի չհայտնաբերմանը,վերջինիս կողմից ևս տուժողին դանակի հարվածներ հասցրած լինելու հանգամանքը բացառելու դիտվորությանը,վեջինիս կողմից սպանություն կատարած լինելու վերաբերյալ 02.04..2016թ.-ին տրված հաղորդման անտեսմանը
15/.Որդուս սպանության գործով քննության չառնված հանցավոր դրվագների,ինչպես նաև գործով զբազված դատախազների ու քննիչի նկատմամբ տրված թվով -9 հաղորդումների խեղաթյուրմանը և այլ հանցավոր գործողությունների:
5___ԹՎԱՐԿՎԱԾ և մի շարք այլ չթվարկված հանգամանքների վերաբերյալ գործում առկա փաստերի,ապացույցների,փաստական այլ հանգամանքների առկայության պայմաններում դատախազի կողմից իր գործառույթները կատարելիս, Ի ԽԱԽՏՈՒՄՆ օրենսդրության՝ որև գործողություն,կամ որևէ գործողության չկատարելը ի ԹԻՎՍ ՎԵՐՈՆՇՅԱԼԻ՝ ենթադրում է,որ դատախազը նպատակ է հետապնդել ֆիզիկական,կամ իրավաբանական անձի համար էական և զգալի ոչ իրավաչափ առավելու թյուն ստանալուն: Կոնկրետ տվյալ դեպքում մեծապես առկա է ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿ,քանի որ գիտակցել է,որ տուժողին դնելով անհավասար վիճակում և հովանավորելով նախաքննական մարմնի հանցավոր ապօրինությունները, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,չամտորեն և մինչ օրս ճնշում է գործադրվել տուժող վրա և նպատակ հետապնդել գործի կանխատեսված ելքը ապահովելու համար:
6___ՀՀ գլխավոր դատախազը ներքաշված է և անձամբ իր մասնակցությունն ունի գործի քննությունն իրականացրած մնացած պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցավոր և կոռումպացված գործողություններում,ուստի վերջինս շահագրգռված է եղել իր լիազորությունները ծառայեցնել ինչպես անձնական,այնպես էլ ուղղակիորեն պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված խմբային շահերին:
7___Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով,որ առկա են բավարար իրավական հիմքեր,իսկ հանցագործության մասին հաղորդումը պարունակում է հանցակազմ,հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ,իսկ անձը՝ ում վերաբերում է հաղորդումը պաշտոնյա է,ուստի հողորդումը օրենքով սահմանված կարգով պետք է ուղարկվի ըստ ենթակայության-ինչը կարող է հանդիսանալ ՀՔԾ-ն: Սակայն,քանի որ ՀՔԾ-ն ևս ունի իր սև լուման այս գործով ,ուստի պահանջում եմ այն ուղարկելմ ԱԱԾ, արդյունավետ քննություն ապահովելու համար:Քանի որ ՀՀ դատախազի գործողությունների մեջ և առհասարակ առկա են ազգի,քաղաքացու անվտանգության հետ կապված տարրեր:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։