Սիրիայում հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի արտադրության մի ողջ զինապահեստ


Սիրիայում հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի արտադրության մի ողջ զինապահեստ

  • 22-05-2018 08:27:45   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Սիրիայի Հոմս նահանգում, ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի տեղեկացմամբ, ահաբեկիչների զենքերի խոշոր պահեստ է հայտնաբերվել: Այնտեղ առկա են եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության նորագույն սպառազինության ու զրահատեխնիկայի օրինակներ։
«Պահեստը հայտնաբերվել է «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանում»,- ըստ «Զվեզդա» հեռուստաալիքի, ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի խոսնակ Անդրեյ Նիկիպուլովը:
«Հայտնաբերված զենքերի մեծ մասը  Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի  անդամ երկրների արտադրություն է,- հավելել է Անդրեյ Նիկիպուլովը:- Ահաբեկիչները մեծ քանակության նորագույն սպառազինությունն  ու զրահատեխնիկան թողել էին այդ պահեստում»:
Տեղեկացվում է նաև, որ ահաբեկիչները Սիրիայի բանակի համաձայնեցված կերպով այլ շրջաններ տեղափոխվելուց հետո, պահեստում  թողել են նաև հակատանկային սպառազինություն, ականանետային համակարգեր, տանկեր և այլն:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերջերս հայտարարել է, որ Սիրիայում Միացյալ Նահանգների միակ առաքելությունն ահաբեկիչներին օգնելն է: Օրերս արաբական Ալ-Յոմ լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալներն ԱՄՆ զորքերի օգնությամբ անցել են Եփրատ գետը և մտել Սիրիայի հարավ-արևմտքում գտնվող Դեյր էլ Զորի անապատային տարածքներ: ԱՄՆ-ի ինքնաթիռները երկնքից զենքով ու զինամթերքով լի խոշոր ծանրոցներ են նետել «Իսլամական պետության» ահաբեկիչների համար: Ահաբեկիչներն անհրաժեշտ զենքերն ու զինամթերքը տեղափոխում են Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգի Հաֆրաթ տարածք: 
 
     
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play