ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 14-ից 20-ը գրանցվել է 120 արտակարգ դեպք
22-05-2018 16:49:03 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 304 դեպք, որից 120-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 148 կենցաղային կանչ, 34 հրդեհ, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 49 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 7 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 19 դեպք, որի հետևանքով տուժել է 88, զոհվել՝ 1 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: