Արթուր Գրիգորյան. Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի


Արթուր Գրիգորյան. Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի

  • 22-05-2018 18:09:26   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին:
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։
 
Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝  նախարար Արթուր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ  էներգետիկայի  բնագավառում  առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում: 
  Դիմիտրի Գվինդադձեն նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու  ինչպես  էներգետիկայի բնագավառի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին: 
 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն