Պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները վերապատրաստվում են


Պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները վերապատրաստվում են

  • 22-05-2018 18:46:00   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում  մայիսի 21-ից 25-ն անցկացվում է աշխատակիցների վերապատրաստման ‹‹Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը,  իրագործմանը և գնահատմանը›› ծրագիրը:
 
ՀՀ  ԱՆ  պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ծրագրի մեկնարկի առիթով ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ այս վերապատրաստումը աշխատակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու կատարված օրենսդրական փոփոխություններին, կատարելագործելու կառավարչական հմտությունները և ունակությունները, տեսական և գործնական առաջադրանքների շնորհիվ ստանալու աշխատանքում հանդիպող մի շարք խնդիրների և հուզող հարցերի պատասխանը:
Վերապատրաստման ծրագրի ընթացքում կքննարկվեն Պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը, վերահսկողության պլանի և խորհրդատվական զեկույցի կազմման, շահառուների ռիսկերի և պահանջմունքների (կարիքների) գնահատման հմտություններն ու առանձնահատկությունները, պրոբացիայի ծառայության դերը, ինչպես նաև երեխաների պաշտպանության  համակարգը  Հայաստանում թեման, հանցագործություն կատարած անձանց հոգեբանական տիպաբանությունն ու վերասոցիալականացման գործընթացում հոգեբանական և սոցիալական աշխատանքները:
Դասընթացները կվարեն «Իրավական կրթության  և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, իրավական փորձագետներ Արփի Սարգսյանը և Արամ Դարբինյանը, հոգեբան-փորձագետ Անահիտ Խաչատրյանը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ֆինանսավորմամբ:
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play