Արտակ Զեյնալյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր


Արտակ Զեյնալյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

  • 22-05-2018 19:14:02   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու ընդգծել, որ համատեղ իրականացվող ծրագրերը շարունակվելու են ավելի մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանը նշել է, որ Նախարարության առաջիկա աշխատանքներն ուղղված են լինելու դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը, արդարադատության մատչելիության ապահովմանն ու պետության կողմից մատուցվող ծառայությունները ՀՀ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն: 
 
Շոմբի Շարփը ՄԱԿ-ի անունից շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման կապակցությամբ  և նախարարի հետ քննարկել ընտրական գործընթացում, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային հատվածում նորարական լուծումների ներդրման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՄԱԿ-ի և ՄԱԶԾ-ի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք