Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)


Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)

  • 23-05-2018 09:12:19   | Հայաստան  |  Քաղաքական



Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախապատրաստման ընթացքում օրերս Գնդևազ և Կեչուտ գյուղերի ջրագծերի հերթական վնասումից հետո (վթարի հետևանքով խմելու ջրի ծորակներից նույնիսկ ցեխաջրեր են հոսել), տեղի բազմաթիվ բնակիչներ ընդվզել են: Նախկինում, ըստ բնակիչների, ջրագծերի վնասման արդեն երկու դեպք է եղել, սա երրորդն է, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ մարդիկ համբերությունից դուրս գան, ոտքի ելնեն ու փակեն ճանապարհները:
Այսօր արդեն հինգերորդ օրն է, ինչ շարունակվում է Ջերմուկ քաղաքի, հարևան Գնդեվազ և Կեչուտ գյուղի բնակիչների բողոքի միջոցառումը: Նրանք նաև ողջ գիշեր մնալով դրսում, մեքենաներով փակել են դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհները, այդպիսով թույլ չտալով, որ հանք գնացող ավտոմեքենաները հասնեն այնտեղ:
«Ժողովուրդն այստեղ ասում է, որ հանքը չեք բացելու, այնպես չէ, որ միայն Ահարոնն էր խոսում ու վերջ, բոլորն ուզում են խոսել, արտահայտվել,- հավաստւմ է բողոքի միջոցառման մասնակիցներից մեկը:- Ընդհանուր ասեմ, որ մարդկանց մոտեցումն այնպիսին է, որ հանքի գործունեությունը Ջերմուկին իրականում վնաս է, ու եթե այս փուլում հանքարդյունաբերողները չեն կարողանում իրենց պարտավորություններն իրականացնել, այս սկսման փուլում, դեռ չշահագործած, արդեն իսկ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, գյուղացիներին, ի՞նչ կլինի, եթե շահագործման փուլում այսպիսի սխալներ թույլ տրվեն: Այնպես որ, արդեն իսկ երեք անգամ ջրագիծը վնասվել է, մարդիկ 3 անգամ բողոքն իրենց բարձրաձայնել են, երկու անգամ բարձրաձայնել են, այս երրորդն արդեն համբերությունից ելավ ժողովուրդը:
Բողոքի միջոցառման մասնակիցները մտադիր են իրենց խաղաղ անհնազանդության միջոցառումները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ բարձրացված խնդրին լուծում չի տրվել:
Ֆեյսբուքյան հղմամբ վերջին երկու տեսանյութը` Jermuk news-ի
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական