Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին․ ՀՀ ՊՆ


Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին․ ՀՀ ՊՆ

  • 23-05-2018 10:53:18   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 22-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
 
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական