Աշխատանքային հանդիպում Սոֆիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում


Աշխատանքային հանդիպում Սոֆիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում

  • 23-05-2018 11:14:47   | Բուլղարիա  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի մայիսի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի /Սոֆիայի կենտրոն/ նախաձեռնությամբ Սոֆիայում տեղի ունեցավ կենտրոնի ամենամյա գլխավոր համաժողովը, որին մասնակցեցին Բուլղարիայի Հանրապետության և 13 այլ երկրներից /Հայաստան, Ալբանիա, Խորվաթիա, Վրաստան, Հունաստան, Բոսնիա և Հերցեգովինիա, Ռումինիա, Մոլդովա, Սլովենիա, Մակեդոնիա, Թուրքիա, Ուկրաինա, Իտալիա/ ժամանած մշակութային ժառանգության ոլորտը համակարգող պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների պաշտոնատար անձինք, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետներ։
Հայաստանի Հանրապետությունից համաժողովին ներկա էր ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։
 
Օրակարգի հիմնական հարցերն էին՝ Սոֆիայի կենտրոնի իրականացրած ծրագրերի 2017 թ. բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների, 2018 թվականի աշխատանքային ծրագրի և բյուջեի քննարկումները, կենտրոնի կանոնադրության մի շարք փոփոխությունների հաստատումը, միջկառավարական և միջազգային հասարակական կազմակերպությունների և ոչ նյութական մշակութային ժառանգության կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների այսուհետ մասնակցության հաստատումը գլխավոր համաժողովին, ինչպես նաև տարաբնույթ ընթացակարգային հարցեր:
Հանդիպման արդյունքում ապահովվեց Հայաստանի՝ որպես անդամ պետություն մասնակցությունը տարածաշրջանային հանդիպմանը, նախանշվեցին Բուլղարիայի Հանրապետության հետ կոնվենցիայի դրույթների իրականացման շրջանակում հետագա միջմշակութային համագործակցության ծավալման ծրագրերի առաջարկներ, ինչպես նաև իրականացան մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հետ, որոնց հիմնական նպատակը մշակութային երկխոսության և հետագա արդյունավետ համագործակցության եզրերի ձեռքբերումն էր։  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play