Ավանդական հանդիպում խնամատար ընտանիքների և երեխաների հետ՝ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում


Ավանդական հանդիպում խնամատար ընտանիքների և երեխաների հետ՝ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում

  • 23-05-2018 16:17:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր տոնական հանդիպում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների և  շուրջ  30 երեխաների մասնակցությամբ: 
 
Միջոցառման նպատակն էր  աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև  նպաստել  խնամատարության ինստիտուտի կայացմանը և խնամատար ծնողների թվի ավելացմանը։ Հանդիպման ավարտին խնամատար ընտանիքների երեխաները  ստացել են գեղարվեստական գրականություն և խրախուսական նվերներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն