Պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի տարածքներում գործունեություն իրականացնող սեփականատերերին և սուբյեկտներին պահպանութան ու օգտագործման խնդիրների իրազեկման վերաբերյալ


Պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի տարածքներում գործունեություն իրականացնող սեփականատերերին և սուբյեկտներին պահպանութան ու օգտագործման խնդիրների իրազեկման վերաբերյալ

  • 23-05-2018 16:25:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արձագանքելով վերջին օրերին ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս համայնքի վարչական տարածքում գտնվող Սբ Ամենափրկիչ եկեղեցու վիճակի վերաբերյալ քաղաքացիների բողոքի ակցիաներին՝ հայտնում ենք, որ դեռևս 2010 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ մտահոգ լինելով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի կողմից հանքի շահագործման հետևանքով հուշարձանին վնաս պատճառելու խնդիրներով, ձեռնամուխ է եղել հուշարձանի ու դրա տարածքի պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներին՝ առաջարկելով  դադարեցնել կոմբինատի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերականգնել հուշարձանը, բարեկարգել շրջակա տարածքը, մասնակիորեն վերականգնել լանդշաֆտը և ամրացնել զառիթափ լանջը:
 
Ագարակ համայնքի ավագանու 2012 թ. հոկտեմբերի 11-ի որոշմամբ եկեղեցու տեղափոխման նպատակով հատկացվել է 0.5 հա տարածք: Հաշվի առնելով, որ տնտե-սական պատճառներով կոմբինատի գործունեությունը հնարավոր չի եղել դադարեցնել, նախարարությունը հուշարձանը փլուզումից փրկելու համար կազմել է ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցու սահմանված կարգով տեղափոխումը ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ՀՀ կառավարության  որոշման նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Մինչ օրս չի իրականացվել վերջինիս  վերականգնման և տարածքի բարեկարգման հարցը, որը սահմանված կարգով հանքավայրը շահագործող կազմակեր-պության պարտականությունն է և գտնվում է օգտագործողի պարտավորվածությունների շրջանակում: 
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ մշակույթի նախարարությունը բաց հայտարարությամբ դիմում է ՀՀ տարածքում գործող բոլոր սեփականատերերին և գործունեություն իրականացնող սուբյեկտներին՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման օրենսդրության պահպանման պահանջովով:
1. Համաձայն Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 
1) հոդված 15-ի մաս զ)՝  հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումներից է շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի անվթարության ապահովումը, 
2) հոդված 16-ի՝ հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարա-ծաշրջանների, քաղաքաների և մյուս բնակավայրերի մանրամասն հատա-կագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ: Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ, 
3) հոդված 22-ի՝ հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկա-ցումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմնավծ կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ: Եթե նշված աշխատանքները վտանգել են այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են  հուշարձան-ների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ՝ հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:
2. Համաձայն ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի հոդված 95-ի՝ «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտումը առաջացնում է տուգանքի նշանակում,» 
3. Համաձայն ՀՀ «Քրեական օրենսգրքի» հոդված 264-ի «Պատմության կամ մշակույթի հուշարձանների ոչնչացնելը կամ վնասելը պատժվում են տուգանքով, կամ ուղղիչ աշխատանքներով, կամ կալանքով, կամ ազատազրկմամբ»:
 
 
                                                                               ՀՀ մշակույթի նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն