Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի օրերը մայրաքաղաքի կրթական հաստատություններում


Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի օրերը մայրաքաղաքի կրթական հաստատություններում

  • 23-05-2018 18:26:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մայրաքաղաքի կրթական հաստատություններում անց էին կացվում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ: «Մի՛ դիպչիր իմ մոլորակին» խորագիրը կրող ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հունան Ավետիսյանի անվան հ. 74 հիմնական դպրոցում, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
 
Ամփոփիչ միջոցառման շրջանակում հ. 74 հիմնական դպրոցում ստեղծվել էր ֆրանսիական մշակույթին համապատասխան միջավայր: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները հյուրերին ողջունել են դպրոցի մուտքի մոտ՝ գեղեցիկ և ինքնատիպ պարերով ու բարձր տրամադրությամբ: Այնուհետև այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու տաղանդավոր աշակերտների՝ միջոցառման համանուն խորագրով նկարչական ցուցահանդեսը, իսկ վերջում տեղի է ունեցել  ամփոփիչ համերգային ծրագիրը՝ ֆրանսիական ուրախ երգերով ու պարերով, ինչպես նաև ֆրանսիացի հայտնի գրողների ստեղծագործություններով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play