ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները


ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները

  • 23-05-2018 19:02:15   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայիսի 21-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հորդառատ անձրևի պատճառով խցանվել էր սելավատարը, ինչի հետևանքով ջրալցվել էին գյուղի փողոցներն ու տները՝ արդյունքում մեծ վնաս հասցնելով բնակարանային և գյուղացիական տնտեսությանը:
Իրավիճակին տեղում ծանոթանալու և պատճառված վնասները գնահատելու համար նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով վարչական վերահսկողության բաժնի պետ Արթուր Երիցյանը այցելել է Լեռնագոգ համայնք: 
 
Մարզպետարանի, համայանքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և տուժած բնակիչների հետ համատեղ կատարվում են ուսումնասիրություններ գյուղատնտեսության և շենք -շինությունների կրած վնասները հաշվարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու համար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն